-
26.01.2021|
12:48
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 138-ով՝ հասնելով 166232-ի, գրանցվել է մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
26.01.2021|
12:46
Գերմանիայի ՊՆ նախարարության հատուկ չվերթով Երևան է ուղարկվել 30 տոննա հումանիտար օգնություն, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն: Չվերթը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության համագործակցությամբ։
-
25.01.2021|
21:47
Պատերազմի օրերին Երևանի Կենտրոնի թաղապետի լիազորություններն իրացնող, Կենտրոն վ/շ-ի տեղակալ Արմեն Ազիզյանը նոյեմբերի 3-ին կարգադրություն է ստորագրել ու ինքն իրեն թաղապետ կարգել:
-
25.01.2021|
21:40
Ստամբուլում երեկ երեկոյան դանակով զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսների վրա: Կատարվածը ֆիքսել է վերահսկման տեսախցիկը: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
-
25.01.2021|
21:32
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն այսօր հյուրընկալել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
-
25.01.2021|
14:46
Հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները Կառավարության ու դատական շուրջ 15 տարիների քաշքշուկների պատճառով խախտվել են ու շարունակվում են մնալ խախտված:
-
25.01.2021|
14:44
Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցների մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
-
25.01.2021|
14:20
Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստ է գումարում։ Հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանն նախ կոչ արեց ձևավորել գործընկերային, համագործակցային մթնոլորտ և ցուցաբերել հանդուրժողականություն այլ կարծիքների, մոտեցումների նկատմամբ։
-
25.01.2021|
14:19
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 58-ով՝ հասնելով 166094-ի, գրանցվել է մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
24.01.2021|
20:54
Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտնել է, որ գալիք շաբաթ կգրանցվի և շուկայում կհայտնվի կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը, որ ստեղծել են AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետները: